Այս պահին Omicron կորոնավիրուսի նոր շտամից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, թեև այն արդեն հայտնաբերվել է գրեթե 40 երկրներում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
ԱՀԿ-ն հաստատել է, որ ժամանակ կպահանջվի՝ պարզելու համար, թե որքան վարակիչ է շտամը, արդյոք այն ավելի ծանր հիվանդացություն է առաջացնում, և որքանով են արդյունավետ բուժումներն ու պատվաստանյութերը դրա դեմ:
Անցյալ ամիս Հարավային Աֆրիկայում առաջին անգամ հայտնաբերված խիստ վարակիչ տարբերակը, ըստ ամենայնի, կարող է ավելի մեղմ ախտանիշներ առաջացնել, քան իր նախորդները, ներառյալ Delta-ն, որն այժմ գերիշխող շտամ է:
Այնուամենայնիվ, Omicron-ով վարակվածների մի մասը հոսպիտալացվել է։ Omicron տարբերակը տարածվում է այն ժամանակ, երբ որոշ երկրներում հիվանդանոցներն արդեն գերբեռնված են Դելտա շտամի պատճառով առաջացած հիվանդության աճի պատճառով:
Միևնույն ժամանակ, Եվրոպական միության Առողջապահության գործակալությունը նախազգուշացրել է, որ Omicron-ը կարող է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դառնալ Եվրոպայում COVID-19-ի առաջատար տարբերակը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Omicron շտամը հայտնաբերվել է 38 երկրներում։ Omicron շտամով վարակվածների մեծ մասը Աֆրիկայում է։