Արտաքին 4 տարի առաջ - 19:14 04-12-2021

WP-ն հրապարակել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «հարձակման» քարտեզը

The Washington Post-ը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս ռուսական բանակի հարձակումն Ուկրաինայի դեմ, որի արդյունքում Մոսկվան ենթադրաբար ծրագրում է գրավել Ուկրաինայի տարածքի երկու երրորդը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի աշխատակիցը, ով ցանկացել է անհայտ մնալ։

Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Մոսկվան նախատեսում է օպերացիայում օգտագործել մինչեւ 175 հազար զինվոր։ Խմբավորման թիվը կկրկնապատկի այն զինվորականների թիվը, որոնք անցյալ տարվա գարնանը մասնակցել են Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններին։ Բացի այդ, նրա խոսքով, Մոսկվան նախատեսում է օգտագործել զրահատեխնիկա և հրետանի։

Ռուսական բանակի կողմից Ուկրաինա հիպոթետիկ ներխուժման քարտեզ է հրապարակել նաև գերմանական Bild տաբլոիդը, որը հղում է անում ՆԱՏՕ-ի աղբյուրներին և անանուն անվտանգության ծառայություններին։

Ըստ գերմանացի լրագրողների՝ Մոսկվան դիտարկում է երկու հարձակողական պլան. առաջինը ենթադրաբար ներառում է հարձակում միանգամից երկու ճակատով՝ Ղրիմից, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից։ Երկրորդը ներառում է երեք փուլ։

Առաջինը, որը Bild-ն անվանում է «Հարավ», հարձակում է Ուկրաինայի հարավային շրջանների վրա՝ նպատակ ունենալով երկիրը կտրել ծովից և ապահովել Ղրիմ մատակարարումները: Երկրորդը բալիստիկ հրթիռների հարվածների տակ Ուկրաինայի պաշտպանունակության թուլացումն է։ Այս փուլը, որը կոչվում է «Հյուսիս-արևելք», պետք է իրականացվի առաջինին զուգահեռ։ Երրորդը՝ «Կիևը», ենթադրում է հարձակում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հյուսիսից։ Առաջանալով «մոտավորապես մինչև Կորոստեն-Ուման գիծը»՝ ռուսական բանակը կստիպի Կիևին հանձնվել։ Եռափուլ ծրագրի արդյունքը կլինի Ուկրաինայի տարածքի մոտ երկու երրորդի գրավումը։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին, գրել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական ծառայությունների, Ռուսաստանը ծրագրում է 2022 թվականի հունվարին ներխուժել Ուկրաինա։

Մոսկվան կտրականապես մերժում է նման մեղադրանքները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու Մոսկվայի ենթադրյալ մտադրության մասին լուրերը, ասել է, որ իրենք այդ մասին խոսել են 2021 թվականի սկզբին, բայց դա երբեք չի եղել։ ՌԴ ԱԳՆ-ն կեղծ է անվանել ամերիկյան լրատվամիջոցների այն հրապարակումները, թե իբր Ռուսաստանը ուժեր է քաշում Ուկրաինայի հետ սահման։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան