Արտաքին 4 տարի առաջ - 22:31 26-11-2021

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ապաշրջափակել տրանսպորտային միջանցքները. Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային միջանցքները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։

Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարը, Անդրկովկասի հանրապետությունների ղեկավարների հետ զրուցել է տնտեսական կապերի զարգացման և, առաջին հերթին, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Պուտինի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել․ երկաթգիծն ու մայրուղիները ապաշրջափակվելու են։

Պուտինը նաև երախտագիտություն է հայտնել պետությունների փոխվարչապետերին, որոնք, ինչպես նշել է ՌԴ նախագահը, բավականին երկար են աշխատել այդ հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող տրանսպորտային միջանցքները արգելափակվել են հարեւան պետությունների զինված հակամարտության ժամանակ։

Ամենից շատ դիտված