Արտաքին 4 տարի առաջ - 14:47 26-11-2021

Լուկաշենկոն ներգաղթյալների ճամբարում հանդես է եկել հայտարարությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Լեհաստանի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ճամբարը տեղակայված է Բրուզգիի առևտրային լոգիստիկ կենտրոնում։

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Մինսկը չի քաղաքականացնի փախստականների խնդիրները, ինչպես նաև բռնի ուժով չի վտարի մարդկանց բելառուսական տարածքից և խոչընդոտի նրանց ներթափանցումը Արևմուտք։

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսում այժմ ընդհանուր առմամբ գտնվում է մոտ 2-3 հազար ներգաղթյալ։

Ամենից շատ դիտված