«Սպուտնիկ M» պատվաստանյութը բջջային իմունիտետ է ձևավորում դեպքերի 93.2%-ում
copy image url

«Սպուտնիկ M» պատվաստանյութը բջջային իմունիտետ է ձևավորում դեպքերի 93.2%-ում

Արտաքին 3 տարի առաջ - 13:35 25-11-2021

«Քամ-քովիդ-վակ-M» կամ «Սպուտնիկ M» պատվաստանյութի հրահանգներից հետևում է, որ դրանով պատվաստումից հետո յուրահատուկ բջջային իմունիտետ է ձևավորվել կամավորների 93.2 տոկոսի օրգանիզմում։ Հաղորդվում է նաև, որ կամավորների շիճուկի հումորալ իմունային արձագանքն ուսումնասիրելիս, պատվաստման սկզբից 42-րդ օրը, սերոկոնվերսիայի մակարդակը կազմել է 100 տոկոս:

Հրահանգներում նշվում է նաև, որ պաշտպանության տևողությունը և հակամարմինների պաշտպանիչ տիտրը դեռևս անհայտ են։

Ռուսաստանում 12-ից 17 տարեկան երեխաների և դեռահասների համար COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցվել է նախօրեին։ Այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից: Ակնկալվում է, որ նոր պատվաստանյութը շրջանառության մեջ կմտնի 2021թ.-ի դեկտեմբերի վերջից ոչ շուտ։

Ամենից շատ դիտված