copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:04 25-11-2021

Բժիշկը խոսել է սխտորի անսպասելի օգտակար հատկությունների մասին

Բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում բացահայտել է սխտորի անսպասելի օգտակար հատկությունները։

Սխտորը շատ օգտակար է մարսողության համար: Այն ունի հակաբակտերիալ և մարսողությունը խթանող կրկնակի ազդեցություն, ասել է բժիշկը։

«Սնունդը ստամոքս է հասնում ճարպաթթուներից և շաքարից զուրկ, որի պատճառով բակտերիաների թիվը նորմալանում է»,- հավելել է Գինզբուրգը։

Նրա գործընկեր և համահաղորդավար Սերգեյ Ագապկինը նշել է, որ սխտորի դրական ազդեցությունը մարսողության վրա կարելի է ուժեղացնել հետևյալ կերպ. այն պետք է օգտագործել մաքուր վիճակում, մեկ պճեղը բաժանել չորս մասի և կուլ տալ դեղահաբի նման։

«Այն գործնականում չմարսված կանցնի բարակ աղիներով և կհասնի հաստ աղիք, որտեղ եթերայուղերն արդեն հակաբակտերիալ ազդեցություն կունենան»,- ասել է Ագապկինը։