Ուղիղ եթեր
Էստոնիան ժամանակավորապես արգելել է թռիչքները ռուսական սահմանի մոտ
copy image url

Էստոնիան ժամանակավորապես արգելել է թռիչքները ռուսական սահմանի մոտ

Արտաքին 3 տարի առաջ - 18:42 19-11-2021

Էստոնիան ժամանակավոր արգելք է սահմանել Ռուսաստանի հետ սահմանային շրջանում թռիչքների վրա՝ արգելափակոցի կառուցման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանրապետության տրանսպորտի վարչությունը պարզաբանել է, որ արգելքը տարածվում է նաև անօդաչու թռչող սարքերի թռիչքների վրա. այն կգործի նոյեմբերի 19-26-ը։

«Արգելքը կապված է պաշտպանության ուժերի և ոստիկանության դեպարտամենտի ու սահմանապահ ծառայության գործունեության հետ՝ ամրապնդելու էստոնա-ռուսական սահմանը»,- ասվում է էստոնական գերատեսչության հաղորդագրության մեջ։