Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 13:23 18-11-2026

Վայոց ձորում և Տավուշում քաղաքացիները կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ։

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, «ՌԳ» տեսակի 4 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 297 փամփուշտ և ազդանշանային ատրճանակ։

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է նոյեմբերի 10-ին։

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ, ընդհանուր 84 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի 3 պահունակ, «ՌԳ» տեսակի 2 նռնակ և նռնակի պայթուցիչներ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Բագրատաշեն բնակավայրի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին ներկայացրել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝պայթուցիչով։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
15:02 Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել