Արտաքին 4 տարի առաջ - 11:52 19-11-2021

Ջավախքում 19-ամյա զինծառայող է մահացել

Ջավախքի Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցիխեում ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Փոկա գյուղի բնակիչները Ախալցիխեում հավաքվել էին Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։

19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։

Նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության էր ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել էր հաջորդ օրը։

Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն կլինիկան հիվանդից պահանջել էր հաջորդ օրը վերադառնալ։ Նոյեմբերի 18-ին ժամը 13:30-ի սահմաններում զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։

Հարազատները և համագյուղացիները պահանջում են պարզաբանում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի