Արտաքին 4 տարի առաջ - 15:22 17-11-2021

Կրեմլը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված իրավիճակը։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրել են, թե հաջողվե՞լ է վերջնականապես լիցքաթափել լարվածությունը երկու երկրների սահմանին, թե՞ լրացուցիչ շփումներ են պահանջվելու, և արդյոք նախատեսվո՞ւմ է եռակողմ հանդիպում բարձր մակարդակով։

«Ակտիվ ջանքերը, իհարկե, առաջին հերթին գործադրեց (Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երեկ կարևոր զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ: Իսկապես, սահմանին վերսկսված մարտերը երեկ լուրջ մտահոգության տեղիք էին տվել։ Բայց ռուսական կողմի այդ միջնորդական ջանքերի շնորհիվ երեկ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակելու է Բաքվին և Երևանին զսպվածության կոչ անել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։

«Մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է հետևեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Սա կերաշխավորի, որ նման միջադեպեր չվերսկսվեն։ Ինչ-որ փուլում նման շփումներ (եռակողմ գագաթնաժողով) անհրաժեշտ կլինեն։ Բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը