Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:20 17-05-2021

Ալիևն անհիմն է անվանել Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված

Երկուշաբթի՝ մայիսի 17-ին, Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ՝ Քասիմ-Ժոմար Տոկաևի հետ, որի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Ալիևը կարծում է, որ Երևանը «ոչ համարժեք է արձագանքում» սահմանի ճշգրտման գործընթացին:

«Այդ հարցով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, քան խնդրի միջազգայնացման փորձ, և դա միանգամայն անհիմն է. սահմանին բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- Ալիևի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը:

Ձեզ գուցե հետաքրքրի