Արտաքին 5 տարի առաջ - 23:40 15-05-2021

Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանի դիմումը ՀԱԿՊ-ին անհիմն է համարել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա շեշտել է, որ ադրբեջանական սահմանապահ ուժերը տեղակայված են ադրբեջանական տարածքում։ Կատարվում են սահմանագծման աշխատանքներ՝ համաձայն կարգի։

Բայրամովը նշել է, որ պաշտոնական Երևանը փորձում է քաղաքականացնել խնդիրը։ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին որևէ հիմք չունի։

Հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն անմիջապես մեկնել է սահմանագծման վայր։ Ադրբեջանը կողմ է խնդրի՝ բանակցային ճանապարհով լուծմանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում