ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Նշվում է նաև, որ տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի: