Արտաքին 4 տարի առաջ - 13:49 11-11-2021

ԱՀԿ-ն զգուշացնում է կարմրուկի բռնկման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ առաջիկայում աշխարհում կարմրուկի օջախներ կհայտնվեն։ Հնարավոր բռնկման հիմնական պատճառներից է պատվաստումների տեմպերի դանդաղումը՝ ըստ պատվաստումների ժամանակացույցի։ Այս մասին նշվում է ԱՀԿ-ի և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) զեկույցում։

Կազմակերպության տվյալներով, 2020թ.-ին COVID-19 համաճարակի պատճառով ավելի քան 22 միլիոն երեխայի կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկում չի կատարվել, որը 3 միլիոնով ավելի է, քան 2019թ.-ին։ Կարմրուկի դեմ պատվաստումների հետ կապված այս իրավիճակը վտանգավոր միջավայր է ստեղծում վարակի նոր բռնկումների համար։

Ըստ ԱՀԿ և CDC գնահատականների, 2020-ին վատթարացել է կարմրուկի հակահամաճարակային վերահսկողությունը: Լաբորատորիաներ ուղարկված նմուշների թիվն ամենացածրն է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում։

Միևնույն ժամանակ անցած տարի կարմրուկի խոշոր բռնկումներ են գրանցվել 26 երկրներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, միայն 2018թ.-ին աշխարհում կարմրուկից մահացել է մոտ 140 հազար մարդ, մեծամասնությունը՝ հինգ տարեկան երեխաներ։ Կարմրուկը զարգացող երկրներում շարունակում է մնալ մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում