Արտաքին 4 տարի առաջ - 23:31 10-11-2021

Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր հակամարտությանը. Associated Press

Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր զինված հակամարտության: Իսրայելը Իրանին տեսնում է որպես իրական սպառնալիք և նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում կկիրառի ռազմական ուժ՝ Թեհրանին միջուկային զենք ստեղծելուց կանխելու համար: Այս մասին գրում է Associated Press-ը։

Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոհավին ասել է, որ իսրայելական բանակը «արագացնում է օպերատիվ պլանները և պատրաստակամությունը՝ պայքարելու Իրանի և հնարավոր միջուկային ռազմական սպառնալիքի դեմ»:

«Եթե Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել, մենք պետք է գործենք»,- ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։

Թեհրանը պնդում է, որ իրանական միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի։

Մինչ այդ հաղորդվում էր, որ Իրանը միջուկային մարտագլխիկ ստեղծելու շեմին է։ Իրանը երբեք այնքան մոտ չի եղել միջուկային զենք ստեղծելուն, որքան հիմա, գրում է The New York Times-ը:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում