Արտաքին 4 տարի առաջ - 22:55 10-11-2021

Միցոտակիսը Թուրքիային մեղադրել է փախստականների խնդիրը որպես գործիք օգտագործելու մեջ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փախստականների խնդրի հետ կապված բանավեճի է բռնվել հոլանդացի լրագրող Ինգեբորգ Բյուգելի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Միցոտակիսին լրագրողի ուղղած «Ե՞րբ եք դադարելու ստել միգրանտներին ետ ուղարկելու և Հունաստանում գտնվող փախստականների հարցերում» հարցին նա զայրալից պատասխան է տվել և փախստականների այժմեական վիճակի մեջ մեղադրել է Թուրքիային։

«Հունաստանին մեղադրելու փոխարեն պետք է մեղադրել նրանց, ովքեր համակարգված կերպով օգտագործում են ներգաղթի խնդիրը որպես գործիք՝ անվտանգ երկրից մարդկանց ստիպելով հայտնվել անելանելի դրության մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայում մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պետք է մեղադրել ուրիշներին, ոչ թե մեզ»,-ընդգծել է Հունաստանի վարչապետը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ