Արտաքին 4 տարի առաջ - 13:42 03-11-2021

Չինաստանում COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվել

Չինաստանում կորոնավիրուսային վարակի նոր բռնկում է գրանցվել. երկրում COVID-19-ով վարակման 93 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության պետական ​​կոմիտեին։

Հստակեցվում է, որ կորոնավիրուսային վարակը վերջին օրերին տարածվում է երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Գանսյու, Հեյլունցզյան և Ներքին Մոնղոլիա մարզերում։

Չինական լրատվամիջոցները միտումը «տագնապալի» են անվանում, քանի որ ընդլայնվում է հիվանդության նոր դեպքերի ի հայտ գալու աշխարհագրությունը՝ չնայած սահմանված խիստ սահմանափակումներին։

Նոյեմբերի 2-ի դրությամբ Չինաստանում COVID-19-ով վարակվել է 109 մարդ, որոնցից 16-ը Չինաստան են ժամանել արտերկրից։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան