Արտաքին 4 տարի առաջ - 19:24 03-12-2021

Սլովակիայում գրանցվել է COVID-ի դեպքերի հակառեկորդ

Սլովակիայում անցած օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 2-ին, գրանցվել է կորոնավիրուսի 15278 նոր դեպք, ինչը հակառեկորդային է երկրի համար։ Այս մասին հայտնում է Aktuality-ն։

Նշվում է, որ անցած շաբաթ Սլովակիայում հիվանդացության ցուցանիշը գերազանցել է 10 հազար դեպքը։

Այսօր հիվանդանոցներում է COVID-19-ով 3404 հիվանդ, որից 630-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, 302-ը թթվածնի կարիք ունեն։ Նրանցից ավելի քան 82%-ը չի պատվաստվել կամ պատվաստվել է միայն մեկ չափաբաժնով։

Վերջին մեկ օրվա ընթացքում Սլովակիայում կորոնավիրուսից մահացել է 90 հիվանդ։

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել չափահաս բնակչության 46%-ը.

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլովակիան թարմացրել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների