Արտաքին 4 տարի առաջ - 09:37 03-11-2021

Ավստրիայում հաստատվել է խթանող COVID-պատվաստումը

Ավստրիայի իմունիզացիայի ազգային խորհուրդը առաջարկել է COVID-ի դեմ խթանող պատվաստում կատարել 18 և ավելի բարձր տարիքի քաղաքացիներին՝ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո վեց ամիս և ավելի անց, հաղորդել է Kurier-ը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր պատվաստանյութերի դեպքում վարակից պաշտպանությունը ժամանակի հետ նվազում է: Ընդ որում, մինչև 60 տարեկան մարդիկ պաշտպանված են հիվանդության ծանր ընթացքից, սակայն խթանող դեղաչափը զգալիորեն ուժեղացնում է պաշտպանիչ ազդեցությունը՝ հատկապես տարեցների դեպքում:

Նախկինում պատվաստումների կոմիտեն խթանող դեղաչափը խորհուրդ էր տալիս միայն բարձր ռիսկային հիվանդներին, ծերանոցների բնակիչներին, 65-ից բարձր տարիքի և վարակվելու մեծ ռիսկ ունեցող մարդկանց:

Այժմ վերապատվաստում խորհուրդ է տրվում AstraZeneca-ով պատվաստվածներին՝ վեց ամիս անց, mRNA պատվաստանյութով: Johnson & Johnson-ի պատվաստանյութի դեպքում առաջարկվում է մեկ դեղաչափ, mRNA պատվաստանյութով խթանող պատվաստում՝ 28 օր հետո:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել