Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:31 30-10-2021

Մերկելը նշել է այն հիմնական ճգնաժամերը, որոնք ունեցել է կանցլերության տարիներին

Անգելա Մերկելը, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատարն է հոկտեմբերի 26-ից, իր պաշտոնավարման ընթացքում ամենադժվար մարտահրավերներն է անվանել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակը։ Այս մասին նա խոսել է Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։

«Կորոնավիրուսային պանդեմիան ինձ ի սկզբանե հատկապես դժվար էր թվում: Նույնքան դժվար էր հաղթահարել 2015 թվականին ժամանած մեծ թվով փախստականների հետ», - ասել է նա:

Իրավիճակի բարդությունը նա բացատրել է նրանով, որ երկու դեպքում էլ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ «Այն որոշումներ կայացնելը, որոնք ազդում են շատ մարդկանց վրա, կարող են սթրեսային և հուզիչ լինել», - ասել է Մերկելը:

Գերմանիայի երկարամյա կանցլերի խոսքով՝ ինքը ոչինչ չէր փոխի իր պաշտոնավարման տարիների որոշումներում։ «Բայց, իհարկե, կան բաներ, որոնց համար ես ափսոսում եմ», - մատնանշել է կանցլերի պաշտոնակատարը՝ ակնարկելով ածխածնի արտանետումների դեմ պայքարի որոշ ասպեկտներ։

Իր որոշումներից ամենակարեւորներից նա նշել է Թուրքիայի հետ միգրացիոն հոսքերը զսպելու պայմանավորվածությունը։ «Այս համաձայնագիրը նպաստում էր միգրացիայի գործընթացին, օգնեց Թուրքիային հոգալ իր տարածքում գտնվող միլիոնավոր սիրիացի փախստականների մասին»,- ասել է Մերկելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մերկելին պաշտոնավարման ավարտի մասին ծանուցագիր է փոխանցել։ Նա կմնա ժամանակավոր կանցլեր մինչև դեկտեմբերին իր իրավահաջորդի նշանակումը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ