Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:19 28-10-2021

Սառնաղբյուրում 8 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Շիրակի մարզ Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սրանք այն ընտանիքներն են, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։

Շիրակի մարզում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու է դարձել 25 ընտանիք։

Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։