Ներքին 3 տարի առաջ - 13:43 17-10-2023

Ադրբեջանցիներն արցախցի կնոջը մերկացրել են, ծաղրել, Սառնաղբյուրում երեխաների են խոշտանգել․ Հունան Թադևոսյան

«Մարդիկ վառված վիճակում կանգնել և օգնություն էին խնդրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունին ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան։

«Մարդիկ կանգնել և անկանոն շարժումներ էին անում, լացելով աղաչում էին, որ կրակն անջատեին։ Դժոխքը այն էր, որ դու լսում էիր կանանց և երեխաների ճիչը,օգնություն կանչող այդ ձայները, բայց ոչինչ չէիր կարող անել։
500-ից ավելի մարդ կար այդ տարածում և բոլորը վառված, կիսավառված,ցավոք սրտի նաև կիսամոխրացած, որոնց մասին մինչ օրս որևէ տեղեկություն չկա․․․»։

Հունան Թադևոսյանը վերջիններից է եղել, որ դուրս է եկել Արցախից։ Ասում է՝ վերջին օրերին արդեն ադրբեջանցիների շարժը քաղաքում ամենուր էր․

«Ես Արցախից դուրս եմ եկել հոկտեմբերի 1-ին։ Ստեփանակերտն ամբողջությամբ ծխի և տխուր շղարշի մեջ էր։ Ես ամեն օր գնում էի աշխատանքի՝ օպերատիվ շտաբ, երեկոյան գալիս էի տուն և տանն էի քնում։ Վերջին օրերին նկատելի էր ադրբեջանցիների շարժը, նրանք քայլում էին Ստեփանակերտում, մտնում էին գերատեսչություններ,քայլում էին նաև իմ կողքով, բայց բարեբախտաբար վնաս չեն տվել, քանի որ նրանց այս օրերին աշխարհին պետք է ցույց տան, թե որքան «մարդասեր» են․․․
Սիրտս նեղվում էր, երբ տեսնում էի, թե մեր սիրուն, ծաղկուն քաղաքից ինչ է մնացել»։

Արցախցի տղան Հայաստան գալուց առաջ Ստեփանակերտի եղբայրական գերեզման է գնացել, հրաժեշտ տվել պատերազմում զոհված հարազատներին, ընկերներին․
«Շատ կցանկանայի, որ մեր գյուղին էլ հրաժեշտ տայի, հորս գերեզմանն է այնտեղ, մեր մանկության տունը․․․»։

ԱՀ ԱԻՊԾ աշխատակիցն անդրադարձավ նաև ադրբեջանցիների վայրագություններին, թե ինչպես են տանջել, խոշտանգել և սպանել արցախցի կանանց, երեխաներին և տարեցներին։
«Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղը 2020 թվականի պատերազմից հետո դարձել էր Ադրբեջանի բնագծին հավասար, բայց մարդիկ այնտեղ ապրում էին, իրենց տունը չլքելու հավատով մնացել էին գյուղում, այնտեղ կանայք երեխաներ կային։ Ներքին Սզնեքի ժողովուրդը պատմել է, և ես այդ կնոջն եմ տեսել, որը սարսափած, վախեցած վիճակում էր․․․ Երբ փորձել են անտառով փախչել, ադրբեջանցիները կրակել են իրենց հետևից, ամուսինը վիրավորվել է, կնոջը մերկացրել են, ծաղրել են, նկարել են։ Սառնաղբյուր գյուղում խոշտանգել և սպանել են երեխաներին․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն