ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտ սպաներին պաշտոնների նշանակելու վիճակահանությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիճակահանությունն անցկացվել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։
Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն։