Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:54 22-10-2021

Չինաստանի իշխանությունները փորձում են մեղմել COVID-19 վարակի բռնկումները

Չինաստանի իշխանությունները փորձում են մարել վարակի օջախները երկրի մի քանի նահանգներում: AFP-ն, որը հաղորդել է այս մասին, չի հստակեցնում, թե որքան նշանակալի են այդ օջախները: Չինաստանը շարունակում է գործել խիստ փակ սահմանների, երկարատև կարանտինի և «ճշգրիտ» արգելափակումների ռազմավարությամբ:

Կորոնավիրուսի նոր բռնկումներից տուժած շրջաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր թռիչքներ, փակվել են բեմահարթակները և դպրոցները, ինչպես նաև կառավարության խիստ հրամաններ կան, որոնք մարդկանց արգելում են լքել իրենց տները:

Մեկ այլ բռնկում է հայտնաբերվել, երբ ստուգում էին մի խումբ զբոսաշրջիկների, ովքեր ճանապարհորդում էին ազգային ուղիներով: Խոսքը, մասնավորապես, Շանհայի, Սիանի, Գանսուի և Ներքին Մոնղոլիայի մասին է:

Վարակը տարածվել է տարեց ամուսինների հայտնաբերումից ի վեր․ տասնյակ այլ վարակվածներ են հայտնաբերվել։ Բոլորը, փորձագետների կարծիքով, կապված են այն ամուսինների հետ․ խոսքը առնվազն հինգ նահանգների, այդ թվում՝ Ներքին Մոնղոլիայի և Պեկինի բնակիչների մասին է:

Գործակալությունը, վկայակոչելով չինական պետական ​​ԶԼՄ-ները, հայտնում է, որ Պեկինի շրջաններից մեկում սպասվում է առնվազն 35,000 մարդու թեստավորում:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը ուրբաթ հաղորդել է, որ հինգշաբթի օրը փոխանցման 28 նոր դեպք է հայտնաբերվել «լոկալ մակարդակում», ինչը նախորդ օրվա համեմատ 15-ով պակաս է։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
15:02 Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել