Արտաքին 5 տարի առաջ - 18:32 31-07-2021

Համավարակի ընթացքում նկատվում է աշխարհում մարդկանց առևտրի աճ

Հուլիսի 30-ը Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ամեն օր հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ ընկնում են հանցագործների ձեռքը: Ճշգրիտ թվեր չկան, սակայն ՄԱԿ-ի մոտավոր գնահատականներով՝ աշխարհում շուրջ 25 միլիոն մարդ հանդիսանում է հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման զոհ: Ինչպես հայտնում է Euronews հեռուստաալիքը, զոհերի թիվը շարունակում է աճել:

Մարդկանց առևտրի դեմ պայքարի նիգերիական գործակալության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ մարդկանց հավաքագրում են տարբեր վայրերից և հասցնում նշանակման կետ: Մաքսանենգներն իրենց մոտ հայտնված մարդկանց ներշնչում են, որ նրանք ինչ-որ մեկին պարտք են: Իրենց ճանկն ընկած մարդկանց ստիպում են ստորագրել իբր արդեն իրենց վրա ծախսված գումարը վերադարձնելու պարտավորություն. խոսքը մեկ անձի համար տասնյակ հազարավոր դոլարների մասին է:

Համավարակի ընթացքում հանցագործները օգտվել են շատերի նյութական վիճակի վատթարացումից: Եվրոպայի խորհրդի մի խումբ փորձագետների տվյալներով՝ աշխարհում կտրուկ ակտիվացել է ինտերնետի միջոցով մարդկանց հավաքագրումը:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»