Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 12:58 21-05-2022

Վարակաբանը գնահատել է աշխարհում կապիկների ծաղիկ հիվանդության համավարակի հավանականությունը

Գամալեայի անվան կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալթշտեյնը կարծում է, որ աշխարհում կապիկների ծաղիկով հիվանդների թիվը կարող է աճել։

«Հիմա ոչ այնքան ստանդարտ իրավիճակ է, երբ հիվանդությունը տարբեր երկրներում հայտնվեց մեկ-երկու դեպքով։ Իհարկե հիվանդների թիվը դեռ կարող է ավելանալ, բայց կարծում եմ, որ վարակի բնույթը չի փոխվել։ Նման վարակները բավականին թույլ են փոխվում՝ ի տարբերություն կորոնավիրուսի»,- ասել է նա «Իզվեստիային»։

Մասնագետը հավելել է, որ համավարակ չի լինի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ աշխարհում։
Ալթշտեյնը նաև ասել է, որ կապիկների վիրուսը առաջին անգամ գրանցվել է 1958 թվականին։ Ենթադրվում է, որ վարակն առավել տարածված է Աֆրիկայում, որտեղ գտնվում են ջունգլիները, և մարդու շփումը հնարավոր է ոչ միայն կապիկների, այլև այլ կենդանիների հետ։

Նրա խոսքով, կապիկի ծաղիկն իր հատկություններով մոտ է բնական ծաղիկի վարակին։ Այսպիսով, վարակը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, սակայն այն շատ ավելի քիչ վարակիչ է, քան իսկական ծաղիկի վարակը։ Ընդ որում, հիվանդության ընթացքը բնութագրվում է որպես ծանր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ