Ավելին 1 տարի առաջ - 16:44 06-06-2025

WhatsApp-ը մի շարք սմարթֆոններում դադարել է գործել

Հունիսի 1-ից սկսած WhatsApp-ը մի շարք սմարթֆոնների հին մոդելներում այլևս չի գործում։

Հաղորդվում է, որ iOS 15.1 և Android 5.1 կամ ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններ ունեցողներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp-ից։ Որոշումը վերաբերում է մասնավորապես iPhone 5s, iPhone 6 և iPhone 6 Plus մոդելներին, ինչպես նաև հարյուրավոր Android հեռախոսներին։

Այնուամենայնիվ, iPhone 6s, 6s Plus և SE (1-ին սերունդ) սմարթֆոններ ունեցողները կկարողանան շարունակել օգտվել WhatsApp-ից, եթե դրանք թարմացրել են ու անցում են կատարել iOS 15.8.4 տարբերակին։

Ընկերությունը խորհուրդ է տվել օգտատերերին, եթե հնարավոր է, թարմացնել իրենց օպերացիոն համակարգերը, իսկ եթե ոչ, անցնել ավելի ժամանակակից սմարթֆոնների։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է