Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 20:19 30-10-2026

2 օր է՝ մի կաթիլ ջրի երես չենք տեսել. գյումրեցիները ստիպված խանութից են ջուր գնում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի մի շարք բնակիչներ արդեն երկու օր է՝ զրկված են ջրամատակարարումից։ Խնդրի պատճառով մարդիկ ստիպված են խմելու ջուրը խանութներից գնել՝ փորձելով հոգալ նաև առօրյա կենցաղային կարիքները։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները դժգոհություն են հայտնել ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ երկու օր շարունակ ջուր չունեն անգամ տարրական կենցաղային հարցերը լուծելու համար։ Ջրի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացրել հատկապես այն ընտանիքների համար, որոնք ստիպված են խանութից ջուր գնել ոչ միայն խմելու, այլև այլ կարիքների համար։

«Երկու օր է՝ մի կաթիլ ջրի երես չենք տեսել։ Ստիպված խանութից ենք ջուր գնում, որ կարողանանք մեր կենցաղային հոգսերը հոգալ։ Միայն խմելու ջրի հարցը չէ, ջուր է պետք նաև տան գործերի համար»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են բնակիչները։

Ստեղծված իրավիճակում բնակիչները դժգոհում են ոչ միայն ջրամատակարարման բացակայությունից, այլև պատշաճ իրազեկման խնդրից։ Նրանց խոսքով՝ ջրամատակարարման վերականգնման ժամկետների վերաբերյալ տեղեկությունները հստակ չեն եղել, ինչն ավելի է բարդացրել իրավիճակը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան