Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:38 15-07-2021

Այս գործընթացի վերաբերյալ իրավական որևէ տեսակետ հայտնելն ուղղակի անիմաստ է. սա բացառապես քաղաքական հետապնդում է. Առուշանյանի փաստաբան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները:

Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն Օրագիր.news-ին ասաց, որ այս գործընթացի վերաբերյալ իրավական որևէ տեսակետ հայտնելն ուղղակի անիմաստ է. սա բացառապես քաղաքական հետապնդում է:

«Այս պահին սպասում ենք մեղադրանք առաջադրելուն, որից հետո կալանավորման միջնորդությունը նյութերի հետ միասին կհանձնեն մեզ: Պետք է սպասել, թե երբ դատարանը կալանավորման միջորդության քննարկում՝ դատական նիստ կնշանակի, որից հետո էլ մեր պաշտպանական իրավունքը կիրացնենք»,- նշեց Ալեքսանյանը և խուսափեց որևէ կանխատեսումներ անելուց:

Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս գործընթացի հիմքում միայն քաղաքական դրդապատճառներ են. այլ տեսակետ պարզապես չկա: