Ներքին 5 տարի առաջ - 16:48 13-07-2021

Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր. Վահե Հակոբյան

«Հետընտրական Հայաստանում հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի, նույն իրենք՝ Սյունիքի համայնքի ղեկավարները»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է երկու մասով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի քաղաքապետը, արդեն միջնորդություն է ներկայացվել Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է իրականացվում:

«Հռետորական հարց՝ ինչո՞ւ ընտրություններից հետո: Պատասխանն ակնհայտ է: Դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացից: Իսկ առաջին հայացքից թվում է, որ դա վերժխնդրություն է: Այո, այդ գործոնն էլ կա, բայց ավելի խորքային արմատներ ունի»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նշեց, որ իրենց գնահատմամբ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել