Ներքին 3 տարի առաջ - 13:14 04-05-2023

Ռեպրեսիաներ են լրատվամիջոցների նկատմամբ․ ՔՊ-ն 4 ԶԼՄ-ի դատի է տվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 25-ին 5 հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով:

Դատական հայց է ներկվայացվել «Հայելի» ակումբի, «24 նյուզի», «Նյուզ էյ էմ»-ի, «168» ժամ-ի դեմ, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության դեմ:

Oragir.News-ի հետ զրույցում 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանն ասաց, որ հայտացդիմումը դեռ չի ստացել և տեղյակ չէ, թե ինչին է վերաբերում հայտը։

«Ծանոթանալուց հետո պատրաստ եմ անդրադառնալ գործին»։

Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը նույնպես ասաց, որ ծանուցում դեռ չի ստացել։ «Ամեն դեպքում սրանք սկսել են ռեպրոսիաներ, փուլ առ փուլ դա իրականացնում է, հիմա էլ հասել է լրատվամիջոցներին։ Ինչ վիրավորանքի կամ զրպարտանքի մասին կարող է խոսք լինել, այն դեպքում երբ այսօր մի ողջ ժողովուրդ իրենց ստի ու զրպարտանքի տակ է, հայրենազրկման, բարեյազրկման ու արժեզրկման տակ է։

Կա մի տգետ, փողոցից բերած հանցագործ խումբ, որ այսօր իրեն բարոյական իրավունք է վերապահում ինչ-ինչ բաների համար վիրավորանքի ու զրպարտության համար հայց ներկայացնի։ Սա, իհարկե, ողբերգություն է, բայց այս ամենն իրեն չի փրկելու։ Եթե իրենց թվում է, որ պետք է հայրենիք ու որդի կորցրած մարդիկ լռեն, կամ լրատվամիջոցները լռեն՝ սխալվում են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից