Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:06 31-05-2021

Տիխանովսկայան հայտնել է Բելառուսում ձերբակալված բլոգեր Պրոտասևիչի խոշտանգումների մասին

Բելառուսում ձերբակալված բլոգեր Ռոման Պրոտասևիչը ծեծի է ենթարկվում և խոշտանգվում: Այդ մասին Տալլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Պրոտասևիչին և նրա ընկերուհուն այցելած փաստաբանը հայտարարել է, որ Պրոտասևիչին բողոքներ չունի, բայց «դա կասկածելի է, քանի որ նրան անկասկած խոշտանգել են ու ծեծել»:

Մայիսի 31-ին Սվետլանա Տիհանովսկայան ժամանելու է Տալլին, որտեղ հանդիպելու է Էստոնիայի նախագահ Քերստի Կալյուլաիդի, ինչպես նաև Էստոնիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին՝ Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին ՝ Սոֆյա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: NEXTA տելեգրամյան հեռուստաալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

Ռոման Պրոտասևիչի հայրը՝ Դմիտրին, նախապես հայտարարել էր, որ Մինսկում ձերբակալվելուց հետո իր որդուն ծեծի են ենթարկել:

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում