Արտաքին 5 տարի առաջ - 15:06 19-07-2021

Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնական հրավերով գտնվում է Վաշինգտոնում

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այցով գտնվում է ԱՄՆ-ում: Այս երկիրը, ինչպես շատ այլ արևմտյան երկրներ, անցած տարվա ընտրություններում չի ճանաչել նրա մրցակցին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպես Բելառուսի լեգիտիմ ընտրված նախագահ: Տիխանովսկայան այցելել է ԱՄՆ Պետ​​եպարտամենտի պաշտոնական հրավերով:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում ընդդիմության առաջնորդը բանակցություններ կվարի ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, կոնգրեսականների և սենատորների հետ: Տիխանովսկայան անձամբ կողմ է, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր խաղա Մինսկի իշխանությունների ու ընդդիմության միջև հնարավոր բանակցություններում: Նա նաև կոչ է անում Վաշինգտոնին աջակցել Բելառուսի քաղաքացիական հասարակությանը, որը Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ենթարկվում է ճնշումների:

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Տիխանովսկայան, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր երկրները ուշադրություն դարձնեն Բելառուսին, չնայած ես հասկանում եմ, որ աշխարհում շատ տարբեր խնդիրներ կան: Բայց մենք պայքարում ենք արժեքների համար, որոնք ընդհանուր են ամբողջ աշխարհի համար: Եվ ես ուզում եմ, որ Միացյալ Նահանգները առաջատար լինի այս պայքարում»: Նա կրկին կոչ է արել Արևմուտքին ուժեղացնել ճնշումը պաշտոնական Մինսկի վրա, որպեսզի նրանից հնարավոր լինի հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը:

Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ Տիխանովսկայան ասել է, որ Կրեմլն այժմ աջակցում է Լուկաշենկոյի ռեժիմին: Սակայն, նրա խոսքով, իր կողմնակիցները կողջունեին, եթե Ռուսաստանը դառնար բանակցությունների կազմակերպման միջնորդներից մեկը և ներգրավվեր Բելառուսում ճգնաժամի կարգավորման գործընթացում:

Նախօրեին Տիխանովսկայան Վաշինգտոնի կենտրոնում հանդիպել է բելառուսական սփյուռքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»