Ներքին 5 տարի առաջ - 12:13 06-05-2021

Կարանտին հայտարարելու վերաբերյալ որոշման մեջ նոր փոփոխություն կա

Այսօր լրացումներ և փոփոխություններ են կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ։

Ներկայացվող նախագծով տարանջատվում է կառավարության որոշման մեջ մեկուսացման և հոսպիտալացման պահանջը, և հստակեցվում է առաջարկվող կարգավորումը։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստան մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ:

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա», – ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին փորձում են զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց։ Նա նաև հավելեց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով:

Որոշումը ընդունվեց։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու