Արտաքին 5 տարի առաջ - 19:14 16-06-2021

Թրյուդոն կարանտին է անցկացնում երեքաստղանի հյուրանոցում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կանադական պատվիրակությունը, որոնք մասնակցել են G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, կարանտին կանցկացնեն երեքաստղանի հյուրանոցում ՝ մինչ կորոնավիրուսի թեստի արդյունքները: Այս մասին հայտնում է CTV News-ը:

Ըստ առկա տեղեկությունների՝ հյուրանոցը գտնվում է Օտտավայի մոտակայքում: Պատվիրակությունն այստեղ կմնա մոտ երեք օր, որից հետո կպահանջվի 11 օր տնային կարանտինում մնալ:

Կանադայում գործող կանոնները պահանջում են, որ բոլոր ճանապարհորդները ստուգեն կորոնավիրուսի առկայությունը, ինչպես նաև ինքնամեկուսանան, որին էլ հաջորդում է կարանտինը: Երկրում կորոնավիրուսով վարակվել է 1,411,652 մարդ, որից 1,370,779-ը առողջացել է, իսկ 25,943-ը՝ մահացել:

Ավելի վաղ Թրյուդոն ներողություն էր խնդրել երկրում բնակվող իտալական համայնքից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրենց նախնիների ներկալման համար:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել