Արտաքին
Հայերը հիմար մարդիկ չեն. Լուկաշենկոն վստահ է` ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում
20:45 25-12-2023
Եթե Հայաստանն ուզում է տնտեսապես մեռնել, ուրեմն կարող ենք կորցնել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են։
Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է՝ ՀՀ-ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ
20:19 25-12-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։
ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ կան, բայց ոչ ԵԱՏՄ-ի. Փաշինյանի ռուսական այցը
20:00 25-12-2023
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը բոյկոտում էր ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի աշխատանքները։
ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով միության անդամների տնտեսական ներուժը. Պուտին
19:58 25-12-2023
ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով միության երկրների տնտեսական ներուժը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաշինյանը և Պուտինը Սանկտ Պետերբուրգում ջերմ ողջունել են միմյանց
19:53 25-12-2023
Հաղորդվում է՝ ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցկացման վայր։
Եգիպտոսում հայտնաբերվել է Զելենսկու ընտանիքն առնչվող կոռուպցիան հետաքննող լրագրողի դին
19:37 25-12-2023
Եգիպտոսում հայտնաբերվել է լրագրող Մուհամմեդ ալ Ալավիի դին։ Նա այն լրագրողն էր, ով հետաքննում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքի հետ կապված կոռուպցիան։
Գորբաչովի հրաժարականի տարեթիվն ԱՊՀ կամ ԵԱՏՄ հավաքների փաստաթղթերում չի արտացոլվի
19:14 25-12-2023
Գորբաչովի հրաժարականի տարեթիվն ԱՊՀ կամ ԵԱՏՄ հավաքների փաստաթղթերում չի արտացոլվի: Այդ մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը. Հռոմի Պապ
19:02 25-12-2023
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին ուղղված Սուրբ Ծննդյան ուղերձում դատապարտել է պատերազմները, որոնք սնվում են զենքի արտադրությամբ:
Պուտինն ու Փաշինյանը շփվելու հիանալի հնարավորություն կունենան. Պեսկով
18:31 25-12-2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր է ստորագրվել
18:14 25-12-2023
Եվրասիական տնտեսական միության երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։
Քանի դեռ Արցախի ժողովուրդն իր հայրենիքում չէ, միջազգային ճանաչման հարց չի կարող լինել
18:00 25-12-2023
Oragir.News-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը , որ միջազգային ճանաչման հարց չի կարող լինել, քանի դեռ Արցախի ժողովուրդն իր հայրենքում չէ, իսկ ԱՀ-ն չի գործում իր տարածքում։
Ադրբեջանի ավիաընկերություններն 2023 թ. ՀՀ-ին 90,000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար
14:45 25-12-2023
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում երկրորդ գլխավոր հյուպատոսությունը բացել
10:58 25-12-2023
Մոտ ապագայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայության զգալի ընդլայնում կլինի արտասահմանում։
Նեթանյահուն հերքում է, որ ԱՄՆ-ն համոզել է չընդլայնել պատերազմը
08:56 25-12-2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է, որ ԱՄՆ-ն համոզել է Իսրայելին չընդլայնել իր ռազմական գործունեությունը։
Մոլդովայի նախագահը խորհրդարանին կոչ է արել հանրաքվե կազմակերպել՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով
08:42 25-12-2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է երկրի խորհրդարանին՝ աշնանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու կոչով։
Իրանը վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում. Քեմերոն
08:27 25-12-2023
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում:
ԵԽ ընտրությունները կարող են նույնքան վճռորոշ լինել, որքան ԱՄՆ նախագահական մրցավազքը․ Բորել
08:08 25-12-2023
Հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունները կարող են նույնքան վճռորոշ լինել, որքան ԱՄՆ նախագահական մրցավազքը։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հռոմի պապը հորդորում է Սուրբ Ծնունդը նշել առանց ավելորդության
07:52 25-12-2023
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյաներին կոչ է արել Սուրբ Ծնունդը չշփոթել սպառողականության հետ, այլ նշել Քրիստոսի ծնունդը՝ կիսվելով նրանց հետ, ովքեր միայնակ են և կարիքի մեջ են:
Հունգարիան մտադիր չէ hունգարացիների գումարները տալ Ուկրաինային․ Օրբան
07:32 25-12-2023
Հունգարիային չի բավարարում Եվրամիության բյուջեի հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։
Պուտինն Ամանորի առթիվ կշնորհավորի միայն բարեկամ երկրների ղեկավարներին
07:12 25-12-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի կապակցությամբ շնորհավորելու է միայն բարեկամ երկրների ղեկավարներին։
Թուրքիան հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում սպանված զինյալների թիվը հասել է 30-ի
18:36 24-12-2023
Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, դեկտեմբերի 23-ին թուրքական բանակը ոչնչացրել է ՔԱԿ-ի 29 օբյեկտ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։
Իսրայելական կողմը հրթիռ է արձակել Լիբանանի հարավում գտնվող դպրոցի վրա
18:27 24-12-2023
Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։
Իրանի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանին
18:19 24-12-2023
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ակնա
17:47 24-12-2023
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։