Ներքին Տեսանյութ 48 րոպե առաջ - 16:39 04-10-2026

Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին

Ում չեմ բարևել, բարև, լա՞վ եք, երեխեք:

Այս մասին Լուսաձորի նորակառույց կրթահամալիր կատարած այցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով այնտեղ գտնվող երեխաներին:

«Դուք էս դպրոցն ե՞ք գալիս, լավն ա՞, հաստա՞տ, լավ ե՞ք մտածել, կարող ա՞ լավը չի, մեզ չեք ասում»,- երեխաներին դիմելով՝ հարցրեց Փաշինյանը:

«Շատ լավն ա»,- պատասխանեցին երեխաները:

«Ֆուտբոլ խաղացել ե՞ք, բասկետբոլ խաղացել ե՞ք, վալեյբոլ խաղացել ե՞ք, սեղանի թենիս խաղացել ե՞ք, բա հեծանիվ կա՞, հեծանիվ քշել ե՞ք»,- շարունակում էր հարցուփորձը Փաշինյանը:

Երեխաների բացասական պատասխանին, որ հեծանիվ չեն քշել, նա ասաց. «Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք»:

Տեսանյութ: