Ներքին 4 տարի առաջ - 11:16 28-03-2022

Ես ձեզ արգելում եմ նման բան անել, ինչո՞ւ չեք թողնում, որ բոլոր ստորաբաժանումներն աշխատեն. Հրաչ Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության նիստը սկսվելուց առաջ քաղաքապետ Հրաչ Սարգսյանը ներկայացրեց նոր նշանակված անձանց՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, Արամ Դանիելյանին, որը նշանակվել է քաղաքապետի խորհրդական, և Արմեն Հարությունյանին, որը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնում։

Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Երևան քաղաքի ճգնաժամային 218 դեպք, արտակարգ իրավիճակների՝ 62, կենցաղային բնույթի՝ 136:
«Վեոլիա ջրի» ներկայացրած տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 452 վթար, 136-ը՝ ջրագծի, 386-ը՝ կոյուղագծի։
«Երևան գազ»-ը տեղեկացրեց, որ գրանցվել է 3 վթար:
ՀԷՑ-ի տվյալներով՝ տեղի է ունեցել 82 անջատում, որից 38-ը ՝ վթարային, 18-ը՝ պլանային:
Սննդի անվտանգության տեսչական մարմին է ստացվել 5 ահազանգ:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ 1685 ավտոբուս գտնվել է շահագործման մեջ, տեղի է ունեցել 12 ՃՏՊ՝ առանց լուրջ հետևանքների:
Շտապօգնության ընդհանուր կանչերի թիվը 4471-ն է:

Վարչական շրջաններին արևային համակարգի տանիքներ տեղադրելու ընթացքի վերաբերյալ ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ Երևանի երկու վարչական շրջաններում կտեղադրվի արևային համակարգ, ինչը քննարկման փուլում է, քաղաքապետն արձագանքեց. «Գնաց մի վեց ամիս, էլի»։
Երևան քաղաքի ՏԻՄ օրենքում տրանսպորտի ոլորտում հսկողություն անելու վերաբերյալ հավելյալ օրենքի նախագծի 57-րդ հոդվածը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. այն վերաբերում էր տեղեկանքին. «Նախագիծը մշակվել է, վարչության կողմից է նախապատրաստվել տեղեկանքի հիմնավորումը, քաղաքապետարանից դուրս է եկել՝ գնացել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն»: Քաղաքապետը պատասխանեց. «Ես ձեզ արգելում եմ նման բան անել, ինչո՞ւ չեք թողնում, որ բոլոր ստորաբաժանումներն աշխատեն»։

Ոչ պիտանի ավտոմեքենաների դուրսգրման մրցույթի ղեկավարը ներկայացրեց մրցույթը, որին հակադարձեց քաղաքապետը. «Պարոն Սարգսյան, եթե պետք է ասեք, որ մրցույթը դրված չի, մի՛ ասեք, եթե ուրբաթ օրը չորսից հետո չեք բերել, ինձ մոտ փոստ չկա, մի գցեք իմ վրա»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ