Արտաքին 2 տարի առաջ - 13:59 22-04-2024

Պեսկովը մանրամասներ է հաղորդել Պուտին-Ալիև բանակցություններից

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, նրանց հանդիպումը կշարունակվի աշխատանքային նախաճաշի շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ երկու երկրների ղեկավարները «առանձին հանդիպում կունենան Բայկալ-ամուրյան մագիստրալի վետերանների, շինարարների, աշխատակիցների հետ»:

«Հայտնի է, որ Ադրբեջանի գործող նախագահի հայրը այն ժամանակ ՍՍՀՄ մինիստրների խորհրդում անմիջականորեն վերահսկել է այդ շինաշխատանքները։ Իհարկե, դա հատուկ նշանակություն ունի Բայկալ-Ամուրյան մագիստրալի կառուցման 50-ամյակի և մեր երկկողմ հարաբերությունների առումով»- ասել է Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան Բաքվի՝ նշանակությամբ երրորդ առևտրային գործընկերն է Իտալիայից և Թուրքիայից հետո:

Երկկողմ հարաբերություններից բացի, Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև տարածաշրջանի խնդիրները. «Տարածաշրջանային գործերը միշտ ակտիվորեն քննարկվում են՝ ելնելով կառուցողական դաշնակցային հարաբերություններից», - նշել Է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան