Արտաքին
ՌԴ ՊՆ-ն ներկայացնում է ուկրաինական կորուստների նոր թվերը
22:52 12-03-2022
Ըստ Կոնաշենկովի՝ «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ռուս զինվորականները շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ:
Տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների չորրորդ փուլը. ԶԼՄ-ներ
21:43 12-03-2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլն ընթացել է տեսակապի ձևաչափով:
Մակրոնը և Շոլցը զրուցել են Զելենսկու հետ
21:28 12-03-2022
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Զելենսկին։
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում կորցրել է ՀՆԱ-ի 30 մլրդ դոլարը
21:08 12-03-2022
Bloomberg-ի նախնական կանխատեսումն այն է, որ 2022 թվականին Ռուսաստանի տարեկան ՀՆԱ-ն կնվազի մոտ 9%-ով։
Զելենսկին հրապարակել է ուկրաինական կորուստների առաջին գնահատականը. կա 1300 զոհ
20:41 12-03-2022
Ուկրաինացի զինվորականները ռուսական բանակի կորուստները գնահատում են 12.000 զինվոր, մինչդեռ արևմտյան փորձագետները նշում են, որ ռուսների կորուստները դրա կեսն են՝ մոտ 6000։
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել
20:28 12-03-2022
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Շոլցն ու Մակրոնը կրկին զանգել են Պուտինին. արդյունքը նույնն է
20:09 12-03-2022
Ըստ Պուտինի տեղեկությունների՝ ուկրաինական զինված ուժերը բռնության են ենթարկում խաղաղ բնակիչներին, իրականացնում արտադատական հաշվեհարդարներ և կոպտորեն խախտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմուրի վրա ձու են նետել
19:56 12-03-2022
Այս մասին հայտնում է La Depeche թերթը։
Մեծ Բրիտանիայում մասնավոր ինքնաթիռի թռիքչը հետաձգվել է ՌԴ-ի հետ կապերի կասկածանքով
19:20 12-03-2022
Այս մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը:
Ինչ նոր պատժամիջոցներ են սահմանելու G7-ի երկրները Ռուսաստանի դեմ
18:57 12-03-2022
«Մեծ յոթյակի» (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդները համատեղ հայտարարություն են արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:
Պորտուգալիայում Աբրամովիչի քաղաքացիության գործով ձերբակալել են րաբբիի
18:34 12-03-2022
Հենց նա է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին տրամադրել փաստաթուղթ, որի հիման վրա նա ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն։
Սա մե՛ր պատերազմն է. Զելենսկու նոր տեսաուղերձը
18:09 12-03-2022
Նա կոչ է արել չնվազեցնել պայքարի թեժությունը և շարունակել դիմադրությունը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում։
Ուկրաինային փոխանցվող սպառազինությամբ շարասյուները ՌԴ ԶՈՒ-ի համար կարող են դառնալ «օրինական թիրախներ». Ռյաբկով
17:36 12-03-2022
Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինա զենքի փոխանցման հետևանքների մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Թբիլիսիում ռուսներն ու բելառուսները անցկացրել են հակապատերազմական ակցիաներ
17:11 12-03-2022
Ցույցին մասնակցել են նաև Femen և Pussy Riot շարժումների ակտիվիստները։ Նրանք Պուտինից պահանջել են դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Ռուսաստանի և Թուրքիայի ԳՇ պետերը անցկացրել են հեռախոսային բանակցություններ
15:25 12-03-2022
«Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՎԶԵԲ-ը ռուսական «Մետրովագոնմաշ»-ից այլևս չի գնի վագոններ Թբիլիսիի մետրոյի համար
14:43 12-03-2022
Միաժամանակ քաղաքային վարչակազմը վստահեցրել է, որ մետրոպոլիտենի վերակառուցման նախագծին «ոչինչ չի սպառնում», և իրենք այս ուղղությամբ կշարունակեն աշխատել ՎԶԵԲ-ի հետ։
Թուրքիան հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
14:18 12-03-2022
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
13:59 12-03-2022
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ձևաչափը ենթադրում է համակարգչային վարժանքներ, ոչ թե դաշտային պարապմունքներ։
Վասիլկովի օդանավակայանն ամբողջովին ավերվել է․ քաղաքապետ
13:42 12-03-2022
Ռուսական զորքերը Վասիլկովի վրա հրթիռային հարվածներով ամբողջությամբ ավերել են օդանավակայանը։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտարարել է Վասիլկովյոյի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։
ՌԴ-ն չկառավարվող հրթիռներ է օգտագործում՝ ավելի շատ խաղաղ բնակիչներ սպանելու համար․ Լոնդոն
13:25 12-03-2022
Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում գնդակոծման և հարվածների համար, որպեսզի քաղաքների խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն։
Մելիտոպոլի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ առևանգված քաղաքապետին վերադարձնելու պահանջով
13:02 12-03-2022
Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքում, որտեղ ռուս զինվորականներն առևանգել էին քաղաքապետին մեկ օր առաջ, շաբաթ օրը՝ մարտի 12-ին, բողոքի զանգվածային ցույց է սկսվել։
Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր
12:22 12-03-2022
Ռուսական զորքերը ևս 21 կմ-ով առաջ են շարժվել դեպի Ուկրաինայի խորքեր, հերթական ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ՆԱՏՕ-ն զորավարժություններ կանցկացնի Նորվեգիայում
12:03 12-03-2022
Cold Response-2022-ին, որն այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենախոշոր զորավարժություններն են, կմասնակցեն 30000 զինվորական, 200 ինքնաթիռ և 50 նավ՝ 27 երկրներից:
Կիևի մարզում հրետակոծության հետևանքով պահեստներ են բռնկվել
11:35 12-03-2022
Կիևի մարզի Բրովարսկի շրջանի Կվիտնևոե գյուղում գիշերային հրետակոծության հետևանքով սառեցված ապրանքներ պահելու պահեստներ են հրդեհվել։