Արտաքին 4 տարի առաջ - 12:25 12-05-2022

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաղորդել է Սևերոդոնեցկի մոտ ռուսների «մասնակի հաջողության» մասին

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պատերազմի 78-րդ օրվա ամփոփ զեկույցում ասվում է, որ, ռուսական կողմը, մասնավորապես, կարողացել է առաջխաղացում ապահովել Սևերոդոնեցկի և Լիմանի շրջաններում։
Զեկույցի որոշ կետեր՝ հակիրճ.
• Իզյումի շրջանում հակառակորդը վերախմբավորումներ է իրականացնում Բարվենկովոյի և Սլավյանսկի ուղղությամբ հարձակումները շարունակելու մտադրությամբ։ Այստեղ է տեղափոխվել ավելի քան 300 միավոր տեխնիկա։
• Շարունակվում են առաջխաղացման փորձերը Լիմանի, Սևերոդոնեցկի, Բախմուտի և Կուրախովոյի ուղղություններով, այսինքն՝ արևելյան ճակատի և՛ հյուսիսային, և՛ հարավային թևերում։
• Լիմանում հակառակորդն անցել է Սևերսկի Դոնեց գետը, Սևերոդոնեցկի և Ռուբեժնայայի շրջաններում մասնակի հաջողություն է գրանցել:
• Մարիուպոլում շարունակվում են պաշարված «Ազովստալի» ռմբակոծությունները։
• Զապորոժիեի և Խերսոնի շրջանների շփման գծում առաջընթաց չկա, հրետակոծությունները շարունակվում են։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի