Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:53 12-05-2022

ՄԱԿ-ը հաղորդել է ԿԺԴՀ-ի միջուկային փորձադաշտում աշխատանքների վերսկսման մասին

Մերձավոր Արևելքի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Հալեդ Հիարին ասել է, որ նշաններ կան, որ Հյուսիսային Կորեան վերսկսել է շինարարական աշխատանքները 2018թ.-ին փակված միջուկային փորձադաշտում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Շինարարական աշխատանքների վերսկսման նշաններ կան Ֆունգերիի միջուկային փորձադաշտում, որը փակվել էր 2018 թվականին»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Financial Times-ը գրել է, որ Հյուսիսային Կորեան ծրագրում է 2017թ.-ից հետո առաջին միջուկային փորձարկումներն իրականացնել, որի մասին են վկայում ԿԺԴՀ-ի Ֆունգերիում գտնվող միջուկային փորձադաշտի արբանյակային լուսանկարները: Այնտեղ կարելի է տեսնել նոր շենքեր և սարքավորումներ, ինչպես նաև շինանյութերի տեղաշարժ։
Ըստ պարբերականի, լայն թափով նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում, և փորձարկումները կարող են տեղի ունենալ այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել