Արտաքին 2 ամիս առաջ - 11:31 14-06-2026

ԿԺԴՀ-ն հայտարարում է՝ միջուկային պետության իր կարգավիճակը փոփոխման ենթակա չէ

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ապամիջուկայնացման հարցը փակված է, և երկիրը կշարունակի մնալ միջուկային պետություն։

Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։

Գերատեսչության հայտարարությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերջին գործողություններին։ Փհենյանում նշել են, որ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը համակարգված կերպով միջուկային սպառնալիքների հռետորաբանություն են կիրառում ԿԺԴՀ-ի նկատմամբ։ Այդ պատճառով ԱԳՆ-ն միջուկային զինաթափման վերաբերյալ ցանկացած քննարկում անվանել է «անիմաստ և դատարկ մոլորություն»։

Գերատեսչության ներկայացուցիչը նաև դատապարտել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի «միջուկային հակամարտությանն ուղղված կոլեկտիվ սադրանքները», ինչպես նաև արևմտյան երկրների «ոչ մաքուր մտադրությունները», որոնք, ըստ Փհենյանի, փորձում են ինքնիշխան պետություններին պարտադրել իրենց սահմանադրություններին հակասող քայլեր։

«Ինչքան էլ վիճեն ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան, նրանք երբեք չեն կարող փոխել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ներկայիս կարգավիճակը որպես միջուկային տերություն։ Ոչ ոք չի կարող վերադարձնել ապամիջուկայնացումը, որը ժամանակի հոսքի մեջ անդառնալիորեն կորցվել է»,- ասված է հայտարարության մեջ։

Փհենյանն ընդգծել է, որ սեփական «միջուկային վահանի» ստեղծումը օրինական և անհրաժեշտ քայլ է արտաքին սպառնալիքները զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։ ԱԳՆ-ում նշել են, որ ԿԺԴՀ-ի միջուկային ներուժի ընդլայնման գործընթացն անշրջելի է և հանդիսանում է ազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հուսալի երաշխիք։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է

Ձեզ գուցե հետաքրքրի