Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան թարթող լույսերով մեքենայով շտապել է Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ մտավախություն ունենալով, որ կուշանա բեմ բարձրանալու իր հերթից։ Երգչուհին Մոսկվայի մեկ այլ հատվածում անցկացվող միջոցառումից էր գալիս և խոստովանել է, որ ճանապարհին չափազանց նյարդայնացել էր։
Այս մասին հայտնում է Հանրային լրատվական ծառայությունը։
«Ես բառացիորեն թարթող լույսերով էի շտապում այստեղ։ Մտածում էի՝ նյարդայնությունից կկորցնեմ գիտակցությունս։ Մենք արագ էինք վարում, որպեսզի ժամանակին հասնենք»,-բեմից պատմել է Դոլինան։
Երգչուհու խոսքով՝ նա միջոցառման վայր է հասել իր ելույթից ընդամենը երկու համար առաջ։ Հասցրել է փոխել հագուստը և անմիջապես բարձրացել բեմ։
Դոլինան ընդգծել է, որ շատ է սիրում Նիկոլայ Բասկովին և չէր ցանկանում հիասթափեցնել նրան՝ ուշանալով հոբելյանական երեկոյից։
Բասկովի հոբելյանական շոուն հավաքել է շուրջ 11 հազար հանդիսատեսի։