Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 12-05-2022

ԱՄՆ-ը կկարողանա համաշխարհային շուկային հացահատիկ մատակարարել Ուկրաինայի փոխարեն. Բայդեն

Միացյալ Նահանգները կկարողանա լրացնել համաշխարհային գյուղատնտեսական շուկայում Ուկրաինայից մատակարարումների բացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ժողովուրդ, մենք կարող ենք այնպես անել, որ ամերիկյան գյուղատնտեսական արտահանումը լրացնի ուկրաինական մատակարարումների բացը: Իրականում, իմ նախագահության առաջին տարում, ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը գերազանցել է բոլոր նախկին ռեկորդները՝ 177 միլիարդ դոլար»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը Իլինոյս նահանգում ֆերմա կատարած այցի ժամանակ:
Ընդ որում, նա նշել է, որ առանց ուկրաինական ցորենի մատակարարման «Աֆրիկայում շատերը կմահանան սովից», և առկա հակամարտությունը թույլ չի տալիս ուկրաինացի ֆերմերներին նախապատրաստվել հաջորդ տարվան։
«Նրանք աֆրիկյան մի շարք երկրների, Սոմալիի միակ մատակարարներն են, բոլորին չեմ թվարկի»,- հավելել է Բայդենը:
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն ասել է, որ կորոնավիրուսի, սաստիկ երաշտի և Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով պարենային ապրանքների գներն ամբողջ աշխարհում աճել են մեկ երրորդով և գտնվում են ռեկորդային մակարդակի վրա։ Նա նշել է, որ շատ երկրներ կախված են ռուսական և ուկրաինական գյուղմթերքներից։ ՄԱԿ-ի գնահատականներով, 2022-2023 թվականներին աշխարհում սովյալների թիվը կարող է աճել 8-13 միլիոնով։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել