Ձմեռային անվադողերով երթևեկելը նոյեմբերի 15-ից պարտադիր պահանջ է։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Դրանց բացակայության պայմաններում տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի։ Օրինազանց վարորդների համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ։