Դժվար է պատկերացնել, թե Գևորգ Պապոյանի կառույցի ինչի՞ն են պետք սույն հիգիենայի պարագաները, որոնք նրա կառույցը ձեռք է բերել «ԳՌՕՄ» ՍՊԸ-ից։
1 միլիոն 812 հազար դրամի ապրանքները գնվել են հունիսին, այսինքն` չէին կարող նախատեսվել որևէ տոնական նվերի նպատակով։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ գնումը կատարվել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի փեսային` Հրանտ Կարապետյանին, պատկանող ՍՊԸ֊ից, ով իր հերթին հանդիսացել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա։
Ի դեպ, օրերս Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտել է ուսումնասիրությունը, և վերջինս հարուցված վարույթի շրջանակներում հրավիրվել է դատախազություն։