Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 16:00 05-11-2026

Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքական մեծամասնությունը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում ընդդիմության արգելքը հաղթահարելուն միտված հանրային ճնշում կազմակերպելու փոխարեն լայնածավալ քրեական հետապնդում է իրականացնում և ահռելի մեծ գումար պահանջում նրանցից։

Միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով։ ՔԿ-ն նոյեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու (4 դրվագ), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։

Ինչո՞ւ են զանգվածային բռնաճնշումներ կիրառում Սամվել Կարապետյանի և նրա մերձավորների, թիմակիցների նկատմամբ։ Կարելի՞ է ասել, որ 64 մլրդ դրամը ալիևյան սահմանադրության գինն է։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում ընդդիմության վրա ճնշումների բազմաթիվ ձևեր կան։ Ենթադրվում էր, որ կկազմակերպվեն ցույցեր, հանրահավաքներ, ստորագրահավաքներ, սոցցանցային ակցիաներ, ինչպես նաև՝ դիմումներ, ուղերձներ, խնդրանքներ ու պահանջներ կուղղվեն ընդդիմության ղեկավարներին։ Այդպիսի ցույցեր չկան, չհաշված մի քանի ՔՊ-ականների ատելությամբ ու մաղձով լի սոցցանցային կարճ գրառումները ընդդիմության առաջնորդների հասցեին։ Հավանաբար՝ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ ճնշման ավելի բիրտ ու ազդեցիկ ձևեր կան, քան ժողովրդական ցույցերն ու պահանջագրերը։

Մյուս կողմից ակնհայտ է, որ զանգվածային ակցիաները ծախսատար են։ Սահմանադրության քարոզարշավն ընդհանրապես մեծ ծախսեր է պահանջելու։ Հատկապես այս պարագայում, երբ քաղաքական համայնքի և հասարակության մի մասը դեմ է այսպես կոչված՝ ալիևյան սահմանադրությանը։ Եվ ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գումարը կորզել ընդդիմության առաջնորդներից, այդ թվում՝ Սամվել Կարապետյանից։ Հավանաբար՝ հաշվել են, որ Սահմանադրության քարոզարշավի այս փուլում անհրաժեշտ է 64 մլրդ դրամ, և այդքան էլ որոշել են վերցնել ընդդիմության առաջնորդ կարգվածից։ Այս առումով կարելի է ասել, որ ալիևյան սահմանադրությունն արժե 64 մլրդ դրամ։

Ընդդիմության նկատմամբ այսօրինակ զանգվածային բռնաճնշումները ոչ միայն ՀՀ-ից վանում են ներդրողներին, այլ նախևառաջ՝ հակաժողովրդավարական են, քանի որ ոտնահարվում են քաղաքական և քաղաքացիական ազատություններն ու իրավունքները։ Այսպիսի զանգվածային բռնաճնշումներ տեսնողները չեն ուզենա քաղաքականությամբ զբաղվել, ոչ ոք այսպիսի ռիսկի չի դիմի։ Եվ Սամվել Կարապետյանը կդառնա վերջին ընդդիմադիրը, որին իր կամքին հակառակ ներքաշեցին քաղաքականություն ու ստիպեցին դառնալ ընդդիմության առաջնորդը, իսկ հիմա էլ 64 մլրդ դրամ են ուզում բռնագանձել, որ կազմակերպեն Սահմանադրության քարոզարշավը։

Պարզ ասած՝ Փաշինյանն ընտրել է ընդդիմության նկատմամբ ճնշումների կարճ, փորձված ու փողոտ ճանապարհը՝ հաճելին համատեղելով փողի հետ, և՛ ճնշում է մրցակիցներին, և՛ իր քաղաքական արշավների համար միլիարդներ կորզում նրանցից։ Այսպիսով՝ ընդդիմությունը ոչ միայն օգնում է Նիկոլ Փաշինյանին, որ նա ռուսամետ և հակաժողովրդավարական աղետալի կուրս վարի, այլև անուղղակի ֆինանսավորում է ալիևյան սահմանադրության անցկացման ծախսերը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում