Գազի սակագնի հնարավոր փոփոխության հարցը շարունակում է մնալ հանրությանը հուզող թեմաներից մեկը։ Իշխանությունները վստահեցնում են, որ գազի գինը չի թանկանա։ Միաժամանակ, Մոսկվայից ակնարկներ են հնչում, թե հնարավոր է՝ թանկանա Հայաստանին վաճառվող գազը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են իշխանությունների հավաստիացումներին, որ գազի գինը չի թանկանա, և որքանո՞վ են վստահ այդ հայտարարություններին։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ իշխանություններին ոչ մի հարցում չի վստահում, քանի որ նրանց վստահելը սխալ է։ Նրա խոսքով՝ Արցախից սկսած՝ մինչ օրս իշխանությունների արած հայտարարությունները սխալ են եղել։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ իշխանությունների հանդեպ վստահություն կա, քանի որ նրանք լավ գործեր են անում և իրենց տված խոստումները կատարում են։
Պատասխան հնչեց նաև, որ վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև այլ հարցերի շուրջ։ Քաղաքացու խոսքով՝ պատճառները բազմաթիվ են, որոնցից մեկն էլ Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններն են։
Մանրամասները՝ տեսանյութում։