Արարատ Միրզոյանի կնոջ Գոհար Աբաջյանի ղեկավարած
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը դեռևս իրենց է աջակցում։ Այլ կերպ չի կարելի գնահատել ներքոնշյալ ձեռքբերումը։
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի կինը որոշել է այս պետական հիմնադրամի միջոցներով գնել 1 միլիոն դրամ արժողության պահարան, հավանաբար հագուստը այլ արժեքի պահարանի մեջ դժվար կլիներ կախել։
Կարծես թե «Ոսկե ձկնիկի» հերոսուհու պես Գոհար Աբաջյանն արագ մոռացավ փոշեկուլի վարկը մուծել ի վիճակի չլինելու դարաշրջանը։
Հետաքրքիր է, որ պետական պաշտոնյա լինելուց զատ` Գոհար Աբաջյանը նաև անհատ ձեռնարկատեր է, սակայն անհայտ է, թե ինչ գործնեություն է նա ծավալում որպես անհատ ձեռնարկատեր։
Ակնհայտ է, որ անձը հենց այնպես պետական գրանցմամբ չի ձեռքբերում անհատ ձեռնարկատիրոջ վկայական։